Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է գարնանային ցանքսը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է գարնանային ցանքսը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն մեկնարկել է գարնանային հացահատիկային կուլտուրաներից՝ հիմնականում գարու ցանքսը:

Յուրաքանչյուր բնակիչ վարուցանքսը կատարում է իր հնարավորությունների սահմաններում, նրանցից ոմանք ձեռքով, իսկ ոմանք էլ՝ տրակտորով:

Շատերի համար հացահատիկի մշակումը հանդիսանում է եկամտի աղբյուր, իսկ ոմանք էլ ցանում են ընդամենը մի քանի ար տարածք` տնային պայմաններում օգտագործելու համար:

Ղաուրմա գյուղի բնակիչներից մեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Արդեն սկսել ենք գարու և վարսակի ցանքսը: Գարի ցանելը մեր գյուղում 1 արը արժե 1,50 լարի: Սերմացուն չենք գնել, քանի որ աշնանը գարին հնձում ու պահում ենք գարնանացանի համար: Այս տարի ձյունը շատ էր, հալվելուց էլ շուտ ներծծվում է հողի մեջ, իմ կարծիքով այս տարի լավ բերք կստանանք»։

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է գարնանային ցանքսը

Գների հետ կապված խոսեցինք նաև տեխնիկաների վարորդների հետ։ Նրանց խոսքով՝ եթե ձեռքով են ցանում գարին իսկ տեխնիկայով էլ հարթեցնում, ապա դա արժե 1 լարի։ Իսկ հերկելը 1 արը արժե 3 լարի։

Կարդացեք նաև՝