Կախեթում ՃՏՊ-ից մահացել են քույր և եղբայր

Կախեթում ՃՏՊ-ից մահացել են քույր և եղբայր

Դեդոփլիսծսղարոյում վթարն ավարտվել է զոհով. Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ։ Արագ ընթացող մեքենան բախվել է տրակտորին:

Ստացած վնասվածքների հետեւանքով 40 տարեկանից փոքր երկու հոգի տեղում մահացել են։

AMBEBI.GE-ի փոխանցմամբ՝ մահացածներ քույր-եղբայրները Թելավիի շրջանից էին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ տրակտորի վարորդը ձերբակալվել է։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։