«Աղբի աշխարհ»՝ Նինոծմինդայում

«Աղբի աշխարհ»՝ Նինոծմինդայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի աղբանոցը, որը գտնվում Նինոծմինդա-Ախալքալաք տանող ճանապարհին գեր ծանրաբեռնված վիճակում է։ Չնայած այն բանին, որ աղբանոցը ցանկապատված է, այնուամենայնիվ քամին քշել է թափոնները և տարածել հարակից հողատարածքներում։

Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում կապված աղբի տարածման վերաբերյալ։

«Մեր արոտավայրերն ու հողատարածքները ամբողջությամբ պատված են տոպրակներով և տարբեր թափոններով։ Կենդանիները մի քանի օրից բարձրանալու են արոտ, տոպրակները ուտելուց հետո կովերից ձեռք կքաշենք»,- ասաց բնակիչը։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · «Աղբի աշխարհ»՝ Նինոծմինդայում

Այս հարցի շուրջ դիմեցինք Նինոծմինդայի կոմունալ ծառայություն, որտեղից պատասխանեցին, որ աղբանոցի վերաբերյալ իրենք պատասխանատվություն չեն կրում։ Քանի որ այդ հարցով զբաղվում է առանձին ընկերություն։

NOR ռադիոկայանը դիմեց նաև «Վրաստանի կոշտ թափոնների կառավարման ընկերություն» (საქართველოს მყარი ნარჩენების მართვის კომპანია), որտեղից պատասխանեցին, որ աղբի հետ կապված խնդիրը միայն Նինոծմինդայում չէ, այն գլոբալ է, ուստի փորձում են այդ հարցին լուծում տալ ինչքանով հնարավոր է։

Կարդացեք նաև՝