
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն այս ամիս կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Չավիին, եթե ապրիլի 21-ին կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության խաղում պարտվի Մադրիդի «Ռեալին», հաղորդում է Fichajes-ը։
Մրցաշրջանի մնացած հատվածը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը կարող է զբաղեցնել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսը։
Չավին հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» չհաղթահարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգելքը։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Բարսելոնան»։ Պատասխան խաղում ՊՍԺ-ն առավելության հասավ 4:1 հաշվով։ news.am