Ապրիլի 22-ին Նինոծմինդայի հիվանդանոցում հատուկ սկրինինգ-կենտրոնում կանցկացվի կանանց անվճար մամոգրաֆիկ հետազոտություն՝ կրծքագեղձի հիվանդություններն ախտորոշելու նպատակով։ Նախնական գրանցում չի պահանջվում: Հետազոտվել ցանկացող կանայք ապրիլի 22-ին ժամը 10:00-ից կարող են ներկայանալ հիվանդանոց:
Ռիսկ խումբ են համարվում 40 տարեկանից բարձր կանայք, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել առիթից և հետազոտվել, եթե կասկածում են, որ ունեն կաթնագեղձերի հետ կապված խնդիրներ, կամ պարզապես ցանկանում են վստահ լինել, որ վերոնշյալի հետ կապված որևէ խնդիր չունեն։
Նշենք, որ քաղցկեղի հայտնաբերման և կանխարգելման նպատակով սկրինինգը պետական ծրագիր է։ Թբիլիսիի սկրինինգ կենտրոններում իրականացվում է կաթնագեղձերի և արգանդի անվճար հետազոտություն։ Այս պետական ծրագիրն Նինոծմինդայում հասանելի դարձնելու համար սկրինինգային կենտրոնն այստեղ է գալիս։