Սամեբա գյուղում հրդեհ է տեղի ունեցել

Սամեբա գյուղում հրդեհ է տեղի ունեցել

Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում հրդեհ է տեղի ունեցել։

NOR ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ` այրվել է Սամեբա գյուղի բնակիչներից մեկի դեզը, որը բաղկացած է եղել 400 հակից (տուկ)։

Ըստ տեղեկությունների` հրդեհը բռնկվել է 18։00-ի սահմաններում։

Տեղում աշխատել է Նինոծմինդայի հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը։