Կաթի գները դարձյալ նվազման շեմին են․ Բնակիչները բողոքում են

Կաթի գները դարձյալ նվազման շեմին են․  Բնակիչները բողոքում են

Կաթի գների տատանումները արդեն որոշ ժամանակ է մեծ աղմուկ են բարձրացնում Նինոծմինդայի բնակչության շրջանում:

Նինոծմինդայի շրջանում հիմնական եկամտի աղբյուր է հանդիսանում անասնապահությունը, սակայն այսօրվա դրությամբ բնակիչները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական ապրանքը իրացնել հարմար գներով:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում կապված կաթի գների հետ։ Բնակիչներից մեկի խոսքով․ «Մեր գյուղում ապրիլի 1 -ի տվյալներով կաթնամթերքի տեղական արտադրամասերից մեկը նվազեցրել է կաթի գինը 1,20 -ից դարձնելով 1 լարի։ Չնայած որ մյուս արտադրամասերը կաթը դեռևս գնում են 1, 20 լարիով, բայց եթե 1 լարի է ապա անասնապահությամբ զբաղվելը ձեռընտու չէ»:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Կաթի գները դարձյալ նվազման շեմին են․ Բնակիչները բողոքում են

Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին կաթի վերամշակողները՝ չի բացառվում, որ կաթի գները հաջորդ ամիս նվազեն:

NOR ռադիոկայանի տվյալներով Նինոծմինդայի մնացած գյուղերում գնային պատկերը այսպիսին է.

  • Սաթխայում կաթի գինը արժե 1,20 լարի:
  • Հեշտիայի գյուղական համայնքում կաթի գինը արժե 1,20 լարի։
  • Գոնդուրայի համայնքում` 1,20 լարի:
  • Մեծ Արագյալ գյուղում՝ կաթը արժե 1,20 լարի։
  • Ջիգրաշեն գյուղում կաթի գինը տատանվում է 1 լարիից մինչև 1,20 լարի:
  • Օրոջալարում՝ կաթը արժե 1,20 լարի։
  • Գորելովկայի համայնքում բնակիչները կաթը վաճառում են 1,20 լարիով։

Կարդացեք նաև՝