Լավ ինքնազգացողության դեպքում մարդիկ կարող են օրական 2-3 բաժակ սուրճ խմել առանց առողջությանը վնասելու։ Այս մասին, ինչպես գրում է life.ru-ն, ասել է թերապևտ, սրտաբան Վիկտորյա Լվովսկայան։
«Կարծում եմ՝ առավելագույնը երկու-երեք բաժակը ոչ մեկին չի վնասի, այլ ընդհակառակը՝ կակտիվացնի օրգանիզմի դետոքսինգային համակարգը»,- նշել է բժիշկը։
Նրա խոսքով, լուծվող սուրճը պարունակում է մոտ 30-50 տոկոսով պակաս կոֆեին, բայց ամեն ինչ կախված է արտադրողից։ Այս ըմպելիքն առողջարար է, սակայն հարկ է հիշել, որ այն պարունակում է ավելի շատ ալկալոիդներ և թեոբրոմին, քանհատիկավոր սուրճի մեջ։ Սակայն լուծվող սուրճը պարունակում է օրգանական թթուներ, ամինաթթուներ, B խմբի վիտամիններ և մագնեզիում, ուստի չափավոր գործածության դեպքում այն շատ առողջարար է:
Շատ կարևոր է նաև օրգանիզմին «լսելը», կարծում է մասնագետը։ Օրինակ, եթե մարդը երեկոյան հինգից հետո սուրճ է խմում և միաժամանակ չի ուզում քնել, նշանակում է՝ նրա օրգանիզմում սուրճի փոխանակությունը դանդաղած է։ Այս դեպքում պետք է զգույշ լինեն նրանք, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, անոթազարկի արագացման հակում ու հաճախասրտութուն, եզրափակել է սրտաբանը։