«Թղթե երազանքը» իրականություն է դառնում. Փարվանայում մանկական խաղահրապարակ է կառուցվում

«Թղթե երազանքը» իրականություն է դառնում. Փարվանայում մանկական խաղահրապարակ է կառուցվում

Փարվանա գյուղում սկսվել են մանկական խաղահրապարակի շինարարական աշխատանքները։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի շատ գյուղերում արդեն կան խաղահրապարակներ և այն իրականություն է դառնում նաև Փարվանա գյուղի երեխաների համար։ Ապրիլի 21-ին Փարվանա գյուղում սկսվել է մանկական խաղահրապարակի կառուցումը։

Խաղահրապարակային սարքավորումներ ձեռք բերելու և տեղադրելու համար մունիցիպալ բյուջեից (2023 թվականի բյուջե) հատկացվել է 15 000 լարի։ Մրցույթում հաղթող է ճանաչվել անհատ ձեռնարկատեր Զոյա Համազարյանը՝ 14 500 լարի առաջարկով։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ պայմանագիրը կնքելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում պարտավոր է ձեռք բերել և տեղադրել մանկական ատրակցիոններ։ Այժմ պատրաստ է քաղաքապետարանի և անհատ ձեռնարկատեր Զոյա Ամազարյանի պայմանագիրը, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկել են ապրիլի 21-ից։

Մանրամասները ձայնագրությունում.

Radio NOR · სოფელ ფარავანში საბავშვო მოედანი შენდება

Հիշեցնենք նախկինում NOR-ի կամավոր Շուշանիկ Մկրտչյանը տեսանյութ էր պատրաստել, որտեղ ներկայացվում էր Փարվանա գյուղի երեխաների երազանքը և այդ երազանքը մանկական խաղահրապարակի կառուցումն էր գյուղում։ Շուշանիկը տեսանյութը վերնագրել էր` «Թղթե երազանքը»։