
Համացանցում տարածվել են հայտնի սիամական Հենսել երկվորյակների հարսանիքի կադրերը։ Քույրերից մեկն ամուսնացել է 2021 թվականին, բայց դա հայտնի է դարձել միայն հիմա։ Էբիգեիլն ու Բրիտանին երբեք չեն սիրել իրենց անձնական կյանքը ցուցադրել և ռոմանտիկ կապերը գաղտնի են պահել հանրությունից։
«Ամբողջ աշխարհը պարտավոր չէ իմանալու, թե ում հետ ենք մենք հանդիպում, ինչ ենք անելու և այլն», – ասում են երկվորյակները:
Ճիշտ է, քույրերից միայն մեկն է ամուսնացել՝ Էբիգեիլը: Նրա ընտրյալը բուժակ և ԱՄՆ բանակի վետերան Ջոշուա Բոուլինգն է։
Էբին և Բիտը երկու տարբեր մարդիկ են մեկ մարմնում: Նրանք ունեն տարբեր բնավորություններ և ճաշակներ, Էբիգեիլը վերահսկում է մարմնի աջ կողմը, իսկ Բրիտանին վերահսկում է ձախը, նրանց ընդհանուր մարմնում կա երկու ողնաշար, երկու սիրտ, բայց ընդհանուր շրջանառու և վերարտադրողական համակարգ: Չնայած դրան՝ Էբբին և Բրիտը մեկ անգամ չէ, որ ասել են, որ ցանկանում են մայրանալ և փորձում են ապրել լիարժեք ու կենսունակ կյանքով։
Քույրերն աշխատում են որպես տարրական դասարանների ուսուցիչներ և ցանկանում են մայրանալ։