Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 1992-2022 թվականներին Վրաստանի կառավարությունը Եվրամիությունից դրամաշնորհների տեսքով ստացել է 791,71 մլն եվրո։
Այս միջոցները հատկացվել են տարբեր ոլորտների աջակցության համար, այդ թվում՝ օրենքի բարեփոխումներ, տարածաշրջանային և գյուղատնտեսական զարգացում, պարենային անվտանգություն, Վրաստանի ներքին տեղահանվածների գործողությունների ծրագրի աջակցություն և այլն։ Գրում է Factchek.ge-ն։
Սակայն Վրաստանի կառավարությունը այսօր աչք է փակում այս հսկայական օգնության վրա և ընդունում է <<ռուսական օրենքը>>։ Դրա ընդունման դեպքում այլևս չեն լինի դրամաշնորհներ և օգնություններ` գյուղատնտեսությունից սկսած վերջացրած կրթական ծրագրերից։