
Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են սահմանազատման գործընթացը:
Այս մասին տեղեկությունը տարածել են Ադրբեջանի փոխվարչապետ Շախին Մուստաֆաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հայտնում է ԱՀ փոխվարչապետի մամուլի ծառայությունը, առաջին սյունը տեղադրվել է Հայաստանի սահմանի մոտ։ Նույն տեղեկատվության մեջ նշվում է, որ երկու երկրի փորձագիտական խմբերի աշխատանքները ընթացքի մեջ։
ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղադրված առաջին սյան լուսանկարը և գրել.
«Նախորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների սահմանամերձ 8 գյուղերի սահմանազատման վերաբերյալ»։ 1tv.ge