
Այսօր՝ ապրիլի 25 -ին, ժամը 13։00 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Գանձա տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կան տուժածներ։
NOR -ի աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Տուժածները տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց։
Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և շտապօգնությունը։