Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան անհատներ, ովքեր իրենց ուրույն ներդրումն ունեն սպորտի զարգացման գործում։ Նրանցից մեկն էլ հանդիսանում է Աշոտ Հովհաննիսյանը՝ ով արդեն 30 տարուց ավել է(1991 թվականից) հիմնականում Մեծ և Փոքր Արագյալ գյուղերում դասավանդում է ֆիզկուլտուրա առարկան։ 2008 -ից մինչև օրս էլ աշխատում է նաև Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցում։
Այսօր՝ ապրիլի 29 -ին, վաստակաշատ ուսուցչի հետ զրուցեցինք ներկայիս գործունեության և առկա խնդիրների մասին։
Նրա խոսքով․ «Այս տարի դպրոցական օլիմպիադայի շրջանակներում մեր Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի աղջիկների վոլեյբոլի թիմը փայլուն հանդես եկավ ինչպես մեր շրջանում, այնպես էլ տարածաշրջանում։ Ունեցանք 3 հաղթանակ և 1 պարտություն ու զբաղեցրեցինք 2 -րդ հորիզոնականը։ Խնդիրների մասին ասեմ, որ ճիշտ է ունենք նորակառույց դպրոց և բակում խաղադաշտ, սակայն չունենք մարզադահլիճ որպեսզի ձմեռային պայմաններում կարողանանք զբաղվել սպորտով»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Հակիրճ տեղեկություն Աշոտ Հովհաննիսյանի գործունեության մասին․
«Աշոտ Հովհաննիսյանը ավարտելով Մեծ Արագյալի միջնակարգ դպրոցը, ծառայել է բանակում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Գյումրու գյուղտնտեսական տեխնիկումը, գյուղատնտեսի մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո 9 տարի զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով։ Հովհաննիսյանը սպորտի վաստակավոր վարպետի կարգավիճակ ստացել է Խարկով քաղաքում։ 1988 -ին ընդունվել է Թելավիի մանկավարժական ինստիտուտը, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ և զինվորական հրահանգիչ։ 4 տարի անընդմեջ զբաղվել է ֆուտբոլով Նինոծմինդայի «Փարվանա» թիմում»։