Տղամա՞րդ, թե՞ կին. Գենդերային կարծրատիպերը Նինոծմինդայում

Տղամա՞րդ, թե՞ կին. Գենդերային կարծրատիպերը Նինոծմինդայում

Ժամանակակից հասարակության մեջ գենդերային կարծրատիպերը մնում են ամենահրատապ և քննարկվող խնդիրներից մեկը: Նրանք ազդում են այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ ընկալում իրենց և ուրիշներին՝ սահմանափակելով հնարավորությունները:

Հավանաբար հաճախ եք լսել, որ կան տղամարդկանց և կանանց մասնագիտություններ, տղամարդկանց և կանանց գործեր: Երևի դուք էլ այդպես եք կարծում։ Իսկ եթե այո, ապա դուք միայնակ չեք նման կարծիքի հետ։ Խնդրի մասշտաբները հասկանալու համար NOR -ի լրագրողները հարցում են անցկացրել Նինոծմինդա քաղաքում։

Մի քանի շաբաթ առաջ Նինոծմինդայի բնակչության շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ, բնակիչների կարծիքով, խոհանոցը կնոջ տեղն է։ Հարցին՝ տղամա՞րդն է ավելի լավ ղեկավար, թե՞ կինը, և ո՞վ պետք է մեքենա վարի, կի՞նը, թե՞ տղամարդը, մեծամասնության պատասխանը հետևյալն էր՝ տղամարդը։

Radio NOR · ქალი თუ კაცი? – გენდერული სტერეოტიპები საზოგადოებაში

Ֆեյսբուքյան հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 46,6 %-ը կարծում է, որ կինը լավագույն ղեկավարն է, իսկ 53,4% -ը կարծում է, որ տղամարդն է լավագույն ղեկավարը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում տեղն է խոհանոցը, 21,9%-ը կարծում է, որ այս վայրը պատկանում է տղամարդուն, իսկ 78,1% -ը՝ կնոջը։ NOR ռադիոկայանի Instagram -ի էջի բաժանորդների մեծամասնության գրանցված կարծիքի համաձայն՝ մեքենան պետք է վարի տղամարդը։

Հարցվածները նշել են, որ տղամարդիկ հարսանիքների ժամանակ խոհարար են աշխատում, թեև տանը խոհանոցում նրանք ոչինչ չեն անում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դա այդպես։ Մենք զրուցեցինք գենդերային հարցերով հետազոտող Գեորգի Ուրչուխիշվիլիի հետ.

«Դա շատ պարզ պատմություն է, հասարակությունը գենդերային դերեր է պարտադրում մարդկանց, և այդ դերերը կատարելը դրական է պարգևատրվում: Մանկուց մարդիկ հիշում են տեղեկությունը և այն, ինչ նրանց ասում են, փորձում են դա անել և չեն ուզում շեղվել», – ասում է Գիորգին։

Իրինա Ղարսլյանը ակտիվիստ է, տարիների ընթացքում Իրինան փորձել է հաղթահարել մեքենա վարելու կարծրատիպը և կիսվում է անձնական փորձով։

«Ընտանիքի և ընկերների կողմից քնադատություններ եղան, նրանք ինձ ասում էին, որ մեքենա վարելը տղայի գործ է, բայց իմ վճռականությունն ու մեքենա վարելու հանդեպ սերը ավելի կարևոր էր, քան նրանց կարծիքը։ Կարծում եմ, որ միայն այն մարդիկ են դատում ուրիշներին ովքեր անգործ են ու ընդհանրապես բան չունեն անելու»,- ասաց Իրինան:

Նշենք, որ գենդերային անհավասարակշռությունը առկա է նաեւ Վրաստանի խորհրդարանում։

9-րդ գումարման խորհրդարան. պատգամավորների թիվը 164, 25 կին, 139՝ տղամարդ։

10-րդ գումարման խորհրդարան. պատգամավորների թիվը 175, 38 կին, 137՝ տղամարդիկ։

Խորհրդարանի նախորդ կազմը՝ 139 պատգամավոր, 27 կին և 112 տղամարդ։

Տեղեկության աղբյուրը՝ parliament.ge

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գենդերային կարծրատիպերի խնդիրը մնում է արդիական և պահանջում է հանրային ուշադրություն։ Միայն ուժերը միավորելով կարող ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ բոլորը կարող են ընդունել և հարգել այլ մարդկանց տեսակետները՝ անկախ սեռից:

Կարդացեք նաև՝