Ցույցի ընթացքում 15 մարդ է հոսպիտալացվել

Ցույցի ընթացքում 15 մարդ է հոսպիտալացվել

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հոսպիտալացվածների թվում նաև իրավապահներ կան։

Բողոքի ցույցի ընթացքում տուժածներից մի քանիսը, որոնք շտապ օգնության համակարգման և շտապ օգնության խմբերով տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ, լքել են կլինիկաները։

Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։

«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։ aliq.ge