B և С վիտամինների, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուների հավելումները ցանկալի է ընդունել առավոտյան և կեսօրին, երեկոյան՝ երկաթն ու կալցիումը, իսկ մագնեզիումը՝ քնելուց առաջ։ Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում նշել են սննդաբան Սուման Ագարվալը և բժիշկ Վիսախա Շիվդասանին։
Ինչպես պարզաբանում են մասնագետները, վիտամինահանքանյությային համալիրնների ու այլ հավելումների օգուտն առավերագույնի հասցնելու համար հարկավոր է ընդունել դրանք օրվա ճիշտ ժամերին։ Շիվդասանիի խոսքով՝ վիտամին C-ն առավել օգտակար է լինում առավոտյան ընդունելու դեպքում, քանի որ այն օժտված է խթանող ու առույգացնող ազդեցությամբ։ Երեկոյան ժամերին նման ազդեցությունը կարող է դժվարացնել քուն մտնելու գործընթացը, մինչդեռ օրվա առաջին կեսին կօգնի բարձրացնել էներգիայի մակարդակն ու արտադրողականությունը։
B խմբի վիտամինները ևս խորհուրդ է տրվում ընդունել առավոտյան։ Ենթադրվում է, որ դրանք նպաստում են ախորժակի բարելավմանն ու և աշխատունակության բարձրացմանը:
Օմեգա-3 ճարպաթթուների (ձկան յուղ) ընդունման համար լավագույն պահը ճաշից հետո կեսօրն է: Այս հավելումը սննդի հետ ընդունելը կարող է բարելավել դրա կլանումն օրգանիզմում և նվազեցնել այնպիսի տհաճ կողմնակի բարդությունների առաջացումը, ինչպիսիք են ստամոքսի այրոցը, փորկապությունը և մարսողության խանգարումը:
Երկաթն առավել լավ կլանվում է օրգանիզմում երեկոյան՝ ուտելուց մեկ ժամ առաջ ընդունելու դեպքում, իսկ մագնեզիումը՝ քնելուց 15 րոպե առաջ։