«Ռուսական օրենքի» պատճառով Վրաստանը կարող է կորցնել կամ կասեցնել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակը, միլիոնավոր լարիի ֆինանսավորումը, վիզային ռեժիմի ազատականացումը և այլ արտոնությունները, որոնք քաղաքացիները ստանում են տասնամյակներ շարունակ։ Եվրամիության և ամերիկյան պաշտոնական գերատեսչությունների պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ այս սպառնալիքն իրական է։ Այս ֆոնին այսօր՝ մայիսի 7-ին, «Վրացական երազանքը» ստեղծել է հերթական հաղորդագրությունների տուփը՝ պաշտպանելու «ռուսական օրենքը»։
Հանրային ծառայության աշխատակիցները րոպեների ճշգրտությամբ միաժամանակ կիսվում են նոր պաստառով, որի վրա գրված է. «Ո՛չ ռուսական օրենքին։ Այո, Եվրոպային։ Այո, թափանցիկությանը»:
Մեզ հայտնի չէ, թե ինչպես է «Վրացական երազանքը» ոչ ասում «ռուսական օրենքին», երբ դրա հեղինակն ինքն է և հրաժարվում է սկզբունքորեն հետ կանչել։ Գրում է «Հարավային դարպաս» -ը։
«Ռուսական օրենքը» պաշտպանող պաստառներով կիսվում են Սամցխե-Ջավախեթիի հոգաբարձուները, քաղաքապետերը, սակրեբուլոյի անդամները, տնօրենները և հանրային ծառայություններում աշխատող այլ անձինք։
Վերջին դեպքերից մեկը, երբ նշված անձինք սինքրոն պաստառներով կիսվել են, «Ֆեյսբուք»-ը նշել է որպես կեղծ տեղեկատվություն։
Տեղեկացնենք, որ «ռուսական օրենքին» կողմ քվեարկած 83 պատգամավորներից ոմանք տարիներ շարունակ չեն քվեարկել խորհրդարանում (2020-2022 թվականների տվյալներով), այդ թվում Սամցխե-Ջավախեթիից՝ Սումբատ Կյուրեղյանը ու Սամվել Մանուկյանը։