Ռուսաստանը կարող է ժամանակավորապես դադարեցնել բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանը կարող է ժամանակավորապես դադարեցնել բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը դիմել է կառավարությանը՝ բենզինի արտահանման արգելքը ժամանակավորապես կասեցնելու առաջարկով։ Նախարարների կաբինետը մոտ ապագայում կքննարկի այս նախաձեռնությունը։ Այս մասին հայտնել է փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Նովակը։

Արգելքը գործում է մարտ ամսից։

«Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է դիտարկել բենզինի արտահանումը թույլատրելու հնարավորությունը, բայց որոշակի ժամկետով, որպեսզի հետագայում դեֆիցիտ չլինի»,- ասում է Նովակը։

Նրա խոսքով, ռուսական բենզինի շուկան գերմատակարարված է, ուստի առաջիկայում կառավարությունը կքննարկի էներգետիկայի նախարարության առաջարկը։

Ռուսաստանում բենզինի արտադրությունը սկսել է նվազել նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մի շարք հարձակումներից հետո։ Սակայն, ըստ «Ռոսստատի» տվյալների, ապրիլի 22-ից 28-ը ընկած շաբաթվա ընթացքում երկրում բենզինի արդյունահանումն աճել է 4,5%-ով՝ կազմելով 816,7 հազար տոննա, իսկ դիզելային վառելիքը 3,7%-ով՝ հասնելով 1,66 մլն տոննայի։ Նախորդ տարվա ապրիլի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բենզինի արտադրության ծավալներն ավելի քիչ են եղել։ Մասնավորապես, նավթավերամշակման գործարաններն արդյունահանել են 811,7 հազար տոննա բենզին, 1,62 միլիոն տոննա դիզելային վառելիք։

Տեղեկատվության համար՝ դաշնային կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով արգելել է բենզինի արտահանումը գարնանը և ամռանը պահանջարկի աճը հավասարեցնելու նպատակով։ Ռուսաստանում բենզինի պահանջարկը մեծանում է ամառային արձակուրդների և դաշտային աշխատանքների սեզոնին, ինչպես նաև նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման ժամանակ, ինչը փոխհատուցման կարիք ունի։ Սահմանափակումը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության երկրների, ինչպես նաև Մոնղոլիայի, Ուզբեկստանի և Վրաստանի, «Հարավային Օսիայի» և Աբխազիայի օկուպացված շրջանների վրա։

Ռուսաստանից բենզինի արտահանումն արգելվել է նաև անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը՝ ներքին շուկայում շարժիչային վառելիքի գները կայունացնելու նպատակով։