Ողբերգեական դեպք.հեղեղված գետը քշել տարել է ավտոմեքենա, որում երեք մարդ է եղել

Ողբերգեական դեպք.հեղեղված գետը քշել տարել է ավտոմեքենա, որում երեք մարդ է եղել

Կասպիի մունիցիպալիտետի Կավթիսխևի գյուղում հեղեղված գետը քշել տարել է ավտոմեքենա, որում երեք մարդ է եղել: Վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Փրկարարները շարունակում են որոնել ավտոմեքենայի վարորդին՝ մինչև 35 տարեկան տղամարդուն։ Տեղում մոբիլիզացված է փրկարար ծառայությունը։

«Իմ տեղեկություններով՝ փրկարարները ողջ-ողջ դուրս են բերել մեկ մարդու, որին հաջողվել է փրկել։ Մեկը մահացել է։ Փրկարարներն այժմ փնտրում են ջրից քշված ավտոմեքենայի վարորդին։ Երեք հոգին էլ տեղացի են, նրանք Կավթիսխևից են»,- ասել է Կասպիի մունիցիպալիտետի ներկայացուցիչ Միխեիլ Կելապտրիշվիլին։

Ինչպես հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, փրկարարական աշխատանքները շարունակվում են, աշխատուժը տեղում է, իսկ տարածքը վերահսկվում և զննում են անօդաչու սարքերը։