Նինոծմինդայի թենիսիստները Թբիլիսիում մասնակցեցին սեղանի թենիսի հուշամրցաշարին

Նինոծմինդայի թենիսիստները Թբիլիսիում մասնակցեցին սեղանի թենիսի հուշամրցաշարին

Երեկ՝ մայիսի 8 -ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Թոռնիկե Խոխոբերիձեի անվան սեղանի թենիսի հուշամրցաշար, որին մասնակցեցին նաև թվով 4 թենիսիստներ Նինոծմինդայից։

Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Այս առաջնությունը մասնակցում էին մոտ 20 -ից ավելի թիմեր։ Երեկ տեղի ունեցած խաղերի ընթացքում Նարե Էլոյանը, Մերուժան Թումասյանը, Արմեն Սարկիսյանն ու Նիկողոս Չոբանյանը շատ լավ խաղ ցուցաբերեցին և դուրս եկան եզրափակիչ։ Սակայն այսօր՝ մայիսի 9 -ին, եզրափակչում հաղթանակ գրանցեց միայն Նարե Էլոյանը և դարձավ մեդալակիր»։

Կարդացեք նաև՝