
Վրաստանում մայիսի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ և կայծակ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերում հեղեղումներ, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում։