Մարզագույք Նինոծմինդային․ Ո՞ր գյուղերն են ներառված

Մարզագույք Նինոծմինդային․ Ո՞ր գյուղերն են ներառված

Գլխավոր լուսանկարը վերցված է ինտերնետային կայքից։

Նինոծմինդայի քաղաքապետարանը մարտի 25 -ին հայտարարել էր մրցույթ մարզագույքի գնման և ձեռքբերման համար, որի համար հատկացվել է 40 000 լարի գումար։

Ապրիլի 6 -ին, 32 001 լարիով մրցույթը շահել է անհատ ձեռներեց Ռոբինզոն Օնիաշվիլիին պատկանող ընկերությունը։

Ըստ նախագծի` սպորտային գույքը նախատեսված է Նինոծմինդայի մունիցիպալիտետի թվով 4՝ Սաթխա, Փոքր Խորենիա, Օրլովկա և Օրոջալար գյուղերի համար։

NOR ռադիոկայանը հեռախոսազրույց ունեցավ Ռոբինզոն Օնիաշվիլիի հետ։

«Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4 գյուղերի համար սպորտային գույքերը հետևյալն են՝ օլիմպիական ծանրաձող, սպորտային գիր, բռնցքամարտի ձեռնոց, ռեզիններ, բիլիարդի սեղան և այլն։ Շատ հնարավոր է, որ արդեն հաջորդ շաբաթ գյուքը արդեն լինի տեղում»,-ասաց Օնիաշվիլին։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Sport Inventar.MP3Սպորտային գույք Նինոծմինդայի մունիցիպալիտետին․ Ո՞ր գյուղերն են ներառված

Նշենք, որ վերոնշյալ ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 25 -ին, աշխատանքների իրականացման ժամկետն էլ կազմում է 40 օրացույցային օր։ NAT240006314 tenders.procurement.gov.ge

Ավելի մանրամասն մարզագույքի մասին ստորև՝

Սպորտային գույք by Radio NOR

Կարդացեք նաև՝