Թունավորման դեպք Ախալքալաքում

Թունավորման դեպք Ախալքալաքում

Մայիսի 12-ին, ժամը 22:00-ի սահմաններում Ազատության փողոցի բազմահարկ շենքից թունավորման ահազանգ է ստացվել, որի հնարավոր պատճառ է համարվում գազի արտահոսքը: Տուժածների վիճակը նորմալ է, նրանք իրենք են կանչել շտապ օգնությունը: Դեպքի վայրում մոբիլիզացված են ոստիկանության, շտապօգնության և գազաբաշխիչ SJGC ընկերության աշխատակիցները։

Jnews-ի տեղեկություններով, երկու բնակիչներն, ովքեր իրենց վատ են զգացել, զանգահարել են շտապօգնություն և SJGC ընկերություն։ Ինչպես մեզ հայտնեցին գազաբաշխիչ ընկերությունից, նրանք ահազանգ են ստացել, որ թունավորում է արձանագրվել, և իրենց աշխատակիցները ստուգում են գազի հնարավոր արտահոսքը։ Տուժածները նույնպես հետազոտվում են՝ պարզելու թունավորման պատճառը։

Մեր տեղեկություններով՝ բնակարանի վարձակալների վիճակը բավարար է գնահատվում, շտապօգնության բժիշկները նրանց ցուցաբերել են առաջին բուժօգնություն։