Իշխանական «Իմեդի»-ն և «Ռուսթավի 2»-ը ջնջել են իրենց հրապարակումը

Իշխանական «Իմեդի»-ն և «Ռուսթավի 2»-ը ջնջել են իրենց հրապարակումը

Այսօր քարոզչական իշխանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Վրաստան է բերում Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների կոնկրետ փաթեթ։

Համապատասխան տեղեկատվությունը ժամը 17:00-ին հեռարձակվել է «Իմեդի» լրատվականում։

Ըստ կառավարական լրատվամիջոցի՝ «Իմեդիի», «Բիձինա Իվանիշվիլիի և Ջեյմս Օ’Բրայենի հանդիպումը կկայանա, և կքննարկվի Իվանիշվիլիի պատժամիջոցների մասին, որից հետո Իվանիշվիլիի թիմի անդամները պետք է քննարկեն նրա խնդրանքը և մեղմացնեն իրենց դիրքորոշումները ռուսական օրենքի վերաբերյալ»։

Հեռուստաընկերությունը տեղեկությունը հրապարակել է նաեւ իր կայքում, սակայն որոշ ժամանակ անց այն ջնջվել է։