«Օտարերկրյա գործակալների մասին օրենքը» բաժանում է Վրաստանը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումից»,- այսպես է արձագանքում ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարա Դախլան երկրում տեղի ունեցող զարգացումներին։
Հյուսիսատլանտյան դաշինքի խոսնակը Իվանիշվիլիի թիմին կոչ է անում փոխել արտաքին քաղաքականությունը և հարգել խաղաղ ցուցարարների բողոքը։
Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծն ընդունելու Վրաստանի կառավարության որոշումը սխալ ուղղությամբ արված քայլ է և ավելի է հեռացնում Վրաստանին եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումից։ Մենք Վրաստանին կոչ ենք անում փոխել կուրսը և հարգել խաղաղ բողոքի ցույցի իրավունքը»,- գրել է նա սոցցանցում։
Տեղեկության համար՝ «Վրացական երազանքը» երեկ՝ մայիսի 14-ին, երրորդ ընթերցմամբ հաստատել է ռուսական օրենքը։