Սրտխառնոց, գլխապտույտ, ճնշման անկում և երկարատև հազ. ախտանիշներ որոնք տարածված են Նինոծմինդայում

Սրտխառնոց, գլխապտույտ, ճնշման անկում և երկարատև հազ. ախտանիշներ որոնք տարածված են Նինոծմինդայում

Նինոծմինդայում վիրուսային հիվանդությունների թիվն ավելանում է, քանի որ երեխաները կամ դեռահասները ուսումնական տարվա մեծ մասն անցկացնում են միասին։ Անհրաժեշտ է դիտարկել առաջարկություններ, որոնք կպաշտպանեն ձեզ և ձեր երեխաներին վիրուսներից։

Radio NOR-ը զրուցել է Նինոծմինդայի կլինիկայի մանկաբույժ Լամարա Դեմետրաձեի հետ:

Նոյեմբերից- դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հոսպիտալացվել է 50 հիվանդ։ Այս փուլում վիրուսների թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն բարձր ջերմությամբ վիրուսները դեռ տարածված են։ Սրտխառնոցը, գլխապտույտը, արյան ճնշման անկումը և երկարատև հազը բոլոր ախտանիշներն են, որոնք բնութագրում են վիրուսը»:

Բժիշկ Լամարայի խորհուրդը ծնողներին հետևյալն է. «Մի սպասեք, մինչև երեխան ջերմություն ունենա, այն օրը, երբ երեխան վատառողջ է, չի ուտում և վիրուսային ախտանիշներ է դրսևորում, անպայման դիմեք հիվանդանոց, որպեսզի երեխան ժամանա ճիշտ ժամանակին հետազոտվի եւ բուժում ստանա»։

Այս պահին բաժանմունքում կա 7 երեխա։ Ունենք նաև շնչառական անբավարարությամբ և թոքաբորբով տարեց հիվանդներ։ Հիվանդանոցի բաժանմունքները չափազանց ծանրաբեռնված են:

«Covid-ով հիվադացողներ դեռ կան», – ասում է դոկտոր Լամարան: Անցյալ ամիս մենք 3 և 4 ամսական երեխաներին ուղարկել ենք Թբիլիսի, քանի որ այստեղ չունենք ինֆեկցիոն բաժանմունք, ուստի մենք չենք կարող այստեղ բուժել այդքան փոքր հիվանդներին։

Մանրամասների համար լսեք մեր աուդիո նյութը

Radio NOR · ნინოწმინდაში ვირუსულმა დაავადებებმა იმატა