Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի նախագահի հետ

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի նախագահի հետ

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգին, այս մասին հայտնում է նախագահի վարչակազմը։

Վարչակազմի տվյալներով՝ կողմերը քննարկել են ռուսական օրենքը, Վրաստանի եվրաատլանտյան նկրտումները և 2024 թվականի հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և «Օտարերկրյա ազդեցությունների թափանցիկության մասին» օրենքին։ Վրաստանի նախագահն ընդգծել է եվրաինտեգրման հարցում վրաց ժողովրդի անսասան ընտրությունը և նշել, որ մինչև վերջ կպաշտպանի վրաց հասարակության մեծամասնության այս ընտրությունը։

Հանդիպմանն ընդգծվել է ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ եվրոպական երկրների աջակցության կարևորությունը եվրաինտեգրման ճանապարհին ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով։

Զրույցում շոշափվել է նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները թափանցիկ, ազատ և արդար միջավայրում անցկացնելու կարևորությունը։ Այս առումով ընդգծվել է ընտրությունների երկարաժամկետ դիտորդական առաքելությունների անհրաժեշտությունը։

Նախագահն ընդգծել է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակը, մարդու իրավունքների մշտական ​​և կոպիտ խախտումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրությունում։