Չորս երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ նրա վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ։
Հանդիպման մասին սոցցանցում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։ Նրա խոսքով՝ մերժելով ռուսական օրենքը՝ կառավարությունը կկարողանա մնալ եվրոպական ուղու վրա։
«Քաղաքական բևեռացումը չպետք է լուծվի պարզապես այլընտրանքային տեսակետների արգելքով: Նման մեթոդները երբեք համատեղելի չեն լինի ԵՄ անդամակցության հետ, և ես դա հստակ կրկնեցի հանդիպմանը: Կառավարությունը կարող է մնալ դեպի Եվրոպա տանող ճանապարհին, ինչպես խոստացել էր վրաց ժողովրդին, եթե այն մերժի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը»,- գրել է Լանդսբերգիսը: