Գորելովկա գյուղը միակ գյուղն է, որտեղ դեռ ապրում է էթնիկ դուխոբորների մոտ 37 ընտանիք։ Էթնիկ ռուս դուխոբորները Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեն։
«Ես շատ եմ ուզում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանում և տիրապետել այս հրաշալի լեզվին, բայց ես ավարտել եմ ռուսական դպրոցը և, ցավոք, չեմ կարող հանձնել իմ մայրենի` ռուսաց լեզվի քննությունը»,- ասում է դուխոբոր աղջիկներից մեկը։
Հիշեցնենք, որ «1+4» ծրագիրը նախատեսում է ընդհանուր ունակության թեստ հանձնել հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն, օսերեն լեզուներով և համապատասխան միավորներ ստանալու դեպքում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն։ Երիտասարդները 1 տարի ժամկետով վրացերենի դասընթաց են անցնում և 60 կրեդիտ կուտակելու դեպքում ուսումը շարունակում են ցանկալի ֆակուլտետում.
Էթնիկ ռուս դուխոբորների մեծ մասը ստիպված է բարձրագույն կրթություն ստանալու Ռուսաստան կամ Հայաստան, քանի որ «1+4» ծրագիրը չի նախատեսում քննություն հանձնել ռուսերենից, և սա լուրջ խնդիր է երիտասարդների համար, քանի որ նրանք չեն ցանկանում լքել Վրաստանը բարձրագույն կրթության համար:
Գորելովկան Նինոծմինդայի մունիցիպալիտետի ութ գյուղերից մեկն է, որը հիմնադրվել է 1841 թվականին ռուս դուխոբորների կողմից։ Ռուսաստանից վերաբնակեցվելու պահին նրանց թիվը գերազանցել է 5000-ը։
Գորելովկան փոքր գյուղ է Սամցխե-Ջավախքում, որը գտնվում է հարավում և առանձնանում է էթնիկ բազմազանությամբ: Գորելովկա գյուղում ներկայումս ապրում է 37 դուխոբոր ընտանիք։ Նրանց մեծ մասը վերադարձել է Ռուսաստան։
Մանրամասները մեր աուդիո ձայնագրության մեջ.
Դուխոբորները, ռուսական ծագման հոգևոր քրիստոնեական կրոնական խումբ են։ Դուխոբորների շարժումը սկզբնավորվել է XVIII դարի 2-րդ կեսին՝ Վորոնեժի, Տամբովի, Եկատերինոսլավի նահանգներում։ Ըստ Դուխոբորների ուսմունքի, կյանքի հիմքում ընկած է հոգու պայքարը մարմնականի դեմ։ Աստված անմիջականորեն ներկայանում է ցանկացած մարդուն, հետևաբար ավելորդ են եկեղեցավան խորհուրդները, ծեսերը, սրբապատկերները, քահանայությունը, ինչպես և Աստվածաշունչը։ Նրանք արտահայտում Էին գյուղացիության բողոքը Ռուսաստանի ճորտատիրական կարգերի դեմ․ քարոզում Էին խաղաղության, հավասարության և աստվածային եղբայրության գաղափարներ։ Դուխոբորներին հալածել է ցարիզմը։ XIX դարում արտաքսվել են Մերձվոլգյան շրջաններ, Հարավային Կովկաս (հատկապես Ջավախք), անցել են նաև Կանադա։