Նինոծմինդայում գրեթե չկա մեկը, որ չբողոքի անտանելի ճանապարհներից (վիդեո)

Նինոծմինդայում գրեթե չկա մեկը, որ չբողոքի անտանելի ճանապարհներից (վիդեո)

Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը արդեն երկար ժամանակ քանդված է: Ճանապարհին գոյացել են տասնյակ խորը փոսեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։

Նինոծմինդայի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայան լուսաբանելու ճանապարհի անմխիթար վիճակի մասին։

«Խնդրում ենք ղեկավար մարմիններին կամ ճանապարհները սպասարկողներին, գոնե մի քիչ վերանորոգեն այս ճանապարհը։ Երբ բեռնատարները անցնում են փոսերի միջով, մեր անծանոթ հյուրերը տանը մեքենայի դղրդյունից վեր են թռնում։ Ճանապարհը արդեն մի քանի ամիս է գտնվում է այս վիճակում։ Այս փոսերից անցնող ավտոմեքենան ինչպես պետք է անցնի տեխզննումը, փոսերի պատճառով շաբաթը մի անգամ պետք է վերանորոգել ավտոմեքենան։ Վարորդներից մեկը հարվածեց փոսին մեքենայի ակը պատռվեց, եթե այս դեպքում վթար լինի ում մեղադրես»,-ասաց Արմեն Մզիկյանը։

«Մենք փոսերը լցնում ենք մանր քարերով, սակայն ապարդյուն անձրևաջրերը ամբողջովին քշում տանում է։ Եթե հնարավոր է մի փոքր ուշադրություն դարձնեն վերանորոգեն ճանապարհը»,- ասում է Ֆիրդուս Ստամբոլցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Վերոնշյալ հարցով այսօր՝ մայիսի 16 -ին, NOR ռադիոկայանը փորձեց հեռախոսակապ հաստատել Նինոծմինդայի փոխքաղաքապետ` Արմեն Բդոյանի հետ, սակայն զանգը մնաց անպատասխան։

NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է այս թեմային և նշենք, որ Նինոծմինդայում չկա մի վարորդ, որ չդժգոհի ճանապարհների անմխիթար վիճակից։ NOR -ը բազմաթիվ անգամ այս հարցով դիմել է Վրաստանի ճանապարհային վարչություն, չնայած բազմաթիվ խոստումներին այնուամենայնիվ ճանապարհը գնալով ավելի է քանդվում։

Կարդացեք նաև՝