Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհի մի մասը վերանորոգվում է

Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհի մի մասը վերանորոգվում է

Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը արդեն երկար ժամանակ քանդված է և ճանապարհին գոյացել են տասնյակ խորը փոսեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։

Նշենք, որ Նինոծմինդայի բնակիչները երեկ դիմել էին NOR ռադիոկայան լուսաբանելու ճանապարհի անմխիթար վիճակի մասին։

Այսօր՝ մայիսի 17 -ին, «Ջավախավտոգզա» ընկերությունը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի պատվերով սկսել է Նինոծմինդա քաղաքի կենտրոնական ճանապարհի մի մասի վերանորոգման աշախտանքները։

Աշղեկ (պրորաբ) Խաչիկ Գաբրիելյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Աշխատանքները մեկնարկել են Նինոծմինդայի մուտքի սկզբնամասից (Ախալքալաքի կողմից) և ձգվելու է մինչև Նինոծմինդա-Սաթխա խաչմերուկը։ Այս պահին հանվում է ասֆալտի քանդված շերտը և եթե եղանակները թույլ տան ապա հնարավոր է արդեն վաղը փոսերը ասֆալտապատվեն։ Սկզբնական հանվում է մեծ փոսերի քանդված շերտը, որից հետո կանցնենք փոքր փոսերին»։

Ինչ վերաբերվում է Սաթխայի խաչմերուկից դեպի Հայաստանի կողմ տանող քաղաքի միջյան ճանապարհատվածին՝ աշղեկը նշեց, որ այդ ճանապարհը իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհի մի մասը վերանորոգվում է

Կարդացեք նաև՝