Կարելի՞ է մազերը ներկել հղիության ընթացքում

Կարելի՞ է մազերը ներկել հղիության ընթացքում

Սննդաբան Վիկտորյա Տոլստոնոսովան պատմել է, թե երբ կարելի է մազերը ներկել հղիության ընթացքում։

Aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է՝ չկան հաստատված փաստեր, որ ներկման ժամանակ մաշկի հետ շփվող քիմիական նյութերը ներթափանցում են և կարող են բացասաբար ազդել պտղի վրա։ Մինչդեռ պտղի համար ներկի անվնասության մասին տվյալներ էլ չկան։ Այս կապակցությամբ բժիշկը հորդորել է խուսափել հղիության ընթացքում մազերի վրա նման ազդեցություններից, գոնե առաջին եռամսյակում, երբ տեղի է ունենում երեխայի բոլոր հյուսվածքների և օրգանների ինտենսիվ զարգացում։

Տոլստոնոսովան ընդգծել է, որ քիմիական նյութերի հոտի պատճառով ընթացակարգերը պետք է կատարվեն լավ օդափոխվող տարածքում։ Պետք է զգույշ լինել, եթե կան տոքսիկոզի նշաններ: Բժիշկը նաև խորհուրդ է տվել մազերը լվանալու համար օգտագործել բնական բաղադրիչներից պատրաստված միջոցներ։