Թբիլիսիում փնտրում են 68-ամյա կնոջ

Թբիլիսիում փնտրում են 68-ամյա կնոջ

Թբիլիսիում փնտրում են 68-ամյա Մանանա Ղազաիշվիլիին։ Ընտանիքի անդամները Մանանա Ղազաիշվիլիին որոնում են մայիսի 14-ից՝ անհաջող։

Մանանա Ղազաիշվիլին մայիսի 14-ի երեկոյան, ժամը 21:00-ի սահմաններում Գոգեբաշվիլի փողոցում գտնվող իր տնից դուրս է եկել, և մինչ այժմ նրա հարազատները տեղեկություն չունեն նրա մասին։

Ընտանիքի անդամների խոսքով՝ կինը առողջական և հիշողության հետ կապված խնդիրներ չունի։

68-ամյա Մանանա Ղազաիշվիլիի հարազատները քաղաքացիներին կոչ են անում ցանկացած տեսակի տեղեկատվության դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 5 99 77 72 84, 5 77 95 04 43:

Վրաստանի առաջին ալիքը Մանանա Ղազաիշվիլիի լուսանկարը հրապարակում է ընտանիքի անդամների թույլտվությամբ։

1tv.ge