Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Պե՞տք է խմել օրական երկու լիտր ջուր, նույնիսկ, եթե այնքան էլ չես ուզում: Ընդհանուր առմամբ, բժիշկները իրականում հավատարիմ են այդ առաջարկին. բայց ձեր անձնական չափը պետք է հաշվարկվի 1 կգ քաշի համար 30 միլիլիտր չափորոշիչի հիման վրա:

Դուք կարող եք ավելի շատ ջրի կարիք ունենալ, եթե շատ եք քրտնել, և մի փոքր ավելի քիչ, եթե ամբողջ օրը զով տեղում եք անցկացրել ու հանգստացել եք: Եթե չեք կարողանում ապահովել բժիշկների տեսանկյունից «կատարյալ» ջրային չափաբաժինը, ապա կարող են օգնության հասնել որոշ մթերքներ:

2007 թվականի հետազոտությունը, որը հրապարակվել է Սնվելու Ամերիկյան քոլեջի ամսագրում և Եվրոպայում 2016 թվականին անցկացված ջրապահովման ուսումնասիրությանները, ցույց է տվել, որ ջրի 20-25%-ը ստացվում է սննդից: Սեխը, ելակը, ձմերուկը, հազարը, կաղամբը, նեխուրը, սպանախը, թթու վարունգը և եփած դդմիկը 90-99% կազմված են ջրից։ Յոգուրտները, խնձորը, խաղողը, նարինջը, գազարը, տանձը, արքայախնձորը և եփած բրոկկոլին մի փոքր ավելի քիչ ջուր են պարունակում՝ 80-89%:

600x400

Բայց մի ուտեստ, ի տարբերություն «ջրալի» մրգերի և բանջարեղենի, անպայման կզարմացնի ձեզ։ Մասնագետները պիցցայում ջրի պարունակությունը գնահատում են 40−49%: Մոտ 65% այն առկա է պաղպաղակում, 49−56% ՝ պինդ պանիրներում։