Ինչ վնաս հասցրեց անձրևը կարտոֆիլի ցանքատարածքներին

Ինչ վնաս հասցրեց անձրևը կարտոֆիլի ցանքատարածքներին

Չնայած արդեն 2 օր է եղանակը համեմատաբար բարելավվել է, սակայն արդեն մի քանի շաբաթ տեղացած անձրևները հասցրել են խնդիրներ ստեղծել Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Տեղումնառատ անձրևներից հետո ցանքատարածքները՝ հիմնականում կարտոֆիլի, ամբողջովին ողողվել են անձրևաջրով, որոնք մինչ օրս էլ չեն չորանում։

Բնակիչների խոսքով՝ անձրևների շատ լինելու պատճառով հնարավոր է կարտոֆիլը չզարգանա, իսկ արոտավայրերի համար տեղումները շատ օգտակար է։ Ովքեր շատ են ցանում կատրոֆիլ սպասում են բարենպաստ պայմանների, որպեսզի օգուտ ստանան իրենց աշխատանքից։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ինչ վնաս հասցրեց անձրևը կարտոֆիլի ցանքատարածքներին

Նշենք, որ Փոքր և Մեծ Գոնդուրա գյուղերում նույն իրավիճակի մասին բնակիչները տեսանյութ էին հրապարակել, որտեղ պայքարում են ջրի հոսքը փակելու դեմ։

Կարդացեք նաև՝