Այս տարի Նինոծմինդայի 8 գյուղերում գազ կլինի՞

Այս տարի Նինոծմինդայի 8 գյուղերում գազ կլինի՞

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 գյուղ դեռ գազաֆիկացված չէ։

NOR ռադիոկայանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք 2024 թվականին կգազաֆիկացվեն Նինոծմինդայի 8 գյուղերը և կապ հաստատել «SJ GC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ։

«Կաստրանսգազ ընկերությունը պետք է սկսի նախագծի նախապատրաստումն այս տարի, իսկ այս գյուղերի գազաֆիկացումը կսկսվի 2025 թվականին»,- NOR ռադիոկայանին հայտնեց Բերիկյանը։

Radio NOR · ექნება თუ არა წელს გაზი ნინოწმინდის 8 სოფელს

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 գյուղեր՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Ախալի Խուլգումո և Փարվանա գյուղերը դեռ գազաֆիկացված չեն։ Բնական գազի բացակայության պատճառով գյուղերում մարդիկ ստիպված են տները ջեռուցել փայտով, աթարով, քարածուխով իսկ դա էապես ազդում է բնակչության ֆինանսական վիճակի վրա։

NOR-ը նախկինում էլ է հետաքրքրվել այս հարցով.

Մայիսյան ձյուն, առանց գազի մնացած գյուղեր և մարդկանց դժգոհությունը Նինոծմինդայում

NOR ռադիոկայանը մշտապես հետևում է այս թեմային վերաբերող լուրերին։