Կաթի գների տատանումները արդեն որոշ ժամանակ է մեծ աղմուկ են բարձրացնում Նինոծմինդայի բնակչության շրջանում:
Նինոծմինդայի շրջանում հիմնական եկամտի աղբյուր է հանդիսանում անասնապահությունը, սակայն այսօրվա դրությամբ բնակիչները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական ապրանքը իրացնել հարմար գներով:
Անցած ամիս Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչները իրենց դժգոհությունն էին հայտնել կապված կաթի գների նվազման հետ։ Մայիսի 15 -ից կաթի գինը նվազել է նաև Հեշտիայի գյուղական համայնքում, նախկին 1․20 լարիի փոխարեն դառնալով 1 լարի։
Սաթխա գյուղի բնակիչներից կաթի գինը ճշտելու ժամանակ, նրանք հայտնեցին իրենց դժգոհությունը կաթի գներից՝ շեշտելով, որ 1 կովի համար հովվին վճարում են 150 լարի, 1 ոչխարի համար վճարում են 40 լարի, միսը գին չունի, չհաշված վարելը, ցանելն ու մնացած ծախսերը և դրան զուգահեռ ամեն ինչն էլ թանկ է։
NOR ռադիոկայանի տվյալներով Նինոծմինդայի մնացած գյուղերում գնային պատկերը այսպիսին է.
Կարդացեք նաև՝