Ամեն տարի մայիս ամսվա կեսերից Կախեթիի, Մառնեուլիի, Սագարեջոյի, Գարդաբանիի եւ այլ շրջաններից ակտիվորեն սկսվում է ոչխարների տեղաշարժի սեզոնը` դեպի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ամառային արոտավայրեր: Իսկ աշնանը սկսում են վերադառնալ իրենց շրջանները։
Այդ գործընթացը Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն ընթանում է, որը սովորաբար տևում է մոտավորապես մեկ ամիս:
2023 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայությունից ստացած տեղեկության համաձայն, ամառային արոտավայրերը կազմում են 43 000 հեկտար, որտեղ տեղափոխվել էր 200 000 -ից մինչեւ 250 000 ոչխար: Այդ տարածքի 50% -ը սեփական է, 10% -ը մունիցիպալ, իսկ մնացածն էլ պետական սեփականություն է որն էլ տրված է վարձով։ Սեփականատերերը հարկերը վճարում են քաղաքապետարանին։ Հարկը կազմում էր 16 լարի, իսկ վարձավճարը կազմվում էր ըստ աճուրդով ձեռք բերած գումարի»:
Վերոնշյալ հարցի շուրջ 2024 թվականի տվյալները ճշտելու համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան, սակայն դարձյալ NOR -ի լրագրողին թույլ չտվեցին մուտք գործել այնտեղ։
Հիշեցնենք, NOR -ը նախկինում բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերի բնակիչներ դժգոհություն են հայտնում, որ իրենց գյուղերով ոչխարներ են տեղափոխում՝ ամեն անգամ գյուղերում տարբեր խնդիրներ առաջացնելով: Սակայն վերջին ժամանակներում որոշ գյուղերում(օրինակ Հեշտիայի համայնքում) ոչխարների երթուղին փոխելուց հետո այդ խնդիրը լուծվել է։
Կարդացեք նաև՝