Ժդանովականի եւ Սպասովկայի թիմերը եզրափակիչ փուլում են

Ժդանովականի եւ Սպասովկայի թիմերը եզրափակիչ փուլում են

Ժդանովականի հանրային դպրոցի սեղանի թենիսի տղաների թիմը և Սպասովկայի հանրային դպրոցի աղջիկների թիմը դպրոցական օլիմպիադայի շրջանակներում, սեղանի թենիս սպորտաձևում դուրս են եկել եզրափակիչ փուլ։ Թիմերի մարզիչներն են Էդգար Մնոյանը և Ավտո Վանաձեն։

Էդգար Մնոյանը NOR ռադիոկայանին հայտնեց, որ եզրափակիչ փուլը տեղի կունենա Անակլիայում։ Եթե թիմերը եզրափակիչ փուլում էլ հաղթեն կդառնան Վրաստանի Դպրոցական օլիմպիադայի չեմպիոններ և կմեկնեն Բահրեյն` մասնակցելու միջազգային խաղերի։

Նշենք, որ դպրոցական օլիմպիադան անցկացվել է Թբիլիսիում։