Քանի որ «NOR» ռադիոկայանի լրագրողների մուտքը Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան սահմանափակ է, նյութերը ունեն միակողմանի բնույթ, իսկ քաղաքապետարանի համապատասխան վարչության դիրքորոշումն անհայտ է։
NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին փոսեր են գոյացել և ճանապարհը ենթակա էր վերանորոգման։
Մայիսի 8 -ին, վերոնշյալ ճանապարհահատվածում մեկնարկել էր վերանորոգման աշխատանքները, որոնք արդեն մի քանի օր է մոտեցել են իրենց ավարտին։
Նինոծմինդայից դեպի Հեշտիա տանող ճանապարհին ասֆալտի քանդված շերտը հանվել է և այդ փոսերը լցվել են նոր ասֆալտով։
Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը: Մրցույթը «Ջավախավտոգզա» ընկերությունը շահել էր 823`000 լարիով, որտեղից փոսերի վերանորոգման համար նախատեսված է 500 000 լարի գումար։ Ֆինանսավորումը ամբողջովին(100%) տրամադրված է տեղական բյուջեից։ Աշխատանքների իրականացման ժամկետը պայմանագրի ստորագրումից հետո կազմում է 12 շաբաթ։ (NAT240003663)
Կարդացեք նաև՝