Որն է վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին հուշող առաջին ախտանշանը

Որն է վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին հուշող առաջին ախտանշանը

Հիպոթիրեոզով (վահանագեղձի թերֆունկցիա) հիվանդների 40%-ի մոտ նկատվում է անհանգստության բարձր ֆոն: Այս մասին նշում է ներզատաբան Նատալյա Մոկրիշևան։

«Երբեմն հոգեկան հիվանդությունը հիպոթիրեոզի ախտանշաններից տարբերակելը դժվար է լինում: Հիպոթիրեոզ ունեցող հիվանդներից շատերի մոտ առկա են լինում կլինիկական դեպրեսիայի ախտանշաններ, տխրության և դյուրագրգիռության զգացում»,- նշել է բժիշկը։

Հիպոթիրեոզի մյուս ախտանշանների շարքին են դասվում հոգնածությունը, քաշի ավելացումը և տրամադրության տատանումները, որոնք ևս չի կարելի անտեսել: Մասնագետն ընդգծում է, որ հիպոթիրեոզի ախտորոշման դեպքում անհրաժեշտ է անպայման սկսել բուժումը նյարդերի ու սրտամկանի վնասվածքներից, ինչպես նաև կլման և շնչառության հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

Այս հիվանդության զարգացման ու վահանագեղձի հորմոնների դեֆիցիտի հավանականությունը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել հրաժարվել ծխախոտից և սննդին յոդացված աղ ավելացնել, ինչն ուտեստի համային հատկանիշների վրա որևէ ազդեցություն չի ունենա։

Tert.am