SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 12-ամյա Կ․ Ս․-ն։ Պարզել են նաև, որ մայիսի 24-ին ժամը 12։00-ի սահմաններում Շիրազի փողոցի 22 շենքի հետնամասում գտնվոող այգում Կ.Ս․-ի հետ խաղի ժամանակ ըստ նախնական տեղեկությունների անծանոթ տարօրինակ վարքագիծ ունեցող չափահաս տղան կծել է նրան։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով Կ․ Ս․-ն սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։
Հավելենք որ, մարդու կծոցները կարող են նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան կենդանիների թողած վերքերը։ Բանն այն է, որ բերանի խոռոչում կարող են լինել շատ բակտերիաներ ու վիրուսներ։
Եթե ձեզ ինչ-որ մեկը կծել է, ապա նախ պետք է դադարեցնել արյունահոսությունը՝ փակելով վերքը։ Ապա դուք պետք է մանրակրկիտ լվանաք վերքը օճառով և քսեք հակաբիոտիկ կրեմ կամ քսուք: Այնուհետև անհրաժեշտ է վիրակապ դնել վերքի տեղում և դիմել մասնագետի։