Վրաստանում կապույտ հազի դեպքերը կտրուկ աճում են, «Ալիք մեդիա»–ի փոխանցմամբ, Interpressnews լրատվականին ասել է Վրաստանի ազգային իմունիզացիայի տեխնիկական խորհրդատվական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն:
Չխաիձեն նշել է, որ բոլոր բժշկական կենտրոնների տվյալների համաձայն, 2024 թվականի 5 ամսից էլ պակաս ժամանակահատվածում կապույտ հազի ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան 2023 թվականին:
Նրա խոսքով, երկրում նվազել է երեխաների պատվաստումների ցուցանիշը. Վրաստանը դեռ չի վերադարձել նախահամաճարակային շրջան, որից առաջ պատվաստումների բարձր ցուցանիշ է եղել։
«Ցավոք, երեխաների պատվաստումների մակարդակը նվազել է: Շատ մարդիկ համաճարակից ի վեր վերանայել են իրենց վերաբերմունքը պատվաստանյութերի նկատմամբ։ 2022 թվականին իրավիճակը ծանր էր: Սա վերաբերում էր ոչ միայն կապույտ հազին, այլ նաև կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստանյութերին»,- ասել է Չխաիձեն: