Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում․ ու՞մ է հակացուցված

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում․ ու՞մ է հակացուցված

Դդմիկը հարուստ է վիտամիններով ու միկրոտարրերով։ Դդմիկի մեջ կան С, А, В1, В2 վիտամիններ, ֆոլաթթու, նաև կալցիում, ֆոսֆոր, կալիում և մագնիում։

Սրանք կարևոր դերակատարություն ունեն սրտի, ուղեղի, մկանների ու լյարդի աշխատանքի համար։

Ազդեցությունը մարսողության վրա

Դդմիկի նուրբ միջուկը շատ լավ է յուրացվում ու չի կարող գրգռել ստամոքսն ու աղիները։ Իսկ դրա սննդային հյուսվածքները լավ կլանում են թունավոր նյութերը, խոլեստերինն ու ջրի ավելցուկը և հանում են դրանք օրգանիզմից։ Դդմիկից պատրաստած ուտեստները նաև ակտիվացնում են մարսողական գործընթացները, լավացնում են ստամոքսի ու աղիների գործառույթները։

Այդ բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ կամ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Ազդեցությունը լյարդի վրա

Դդմիկը կարող է մաքրել լյարդն ու խթանել դրա արագ վերականգնմանը ալկոհոլը, յուղոտ ու կծու սնունդը չարաշահելուց հետո։

Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը

Դդմիկը կօգնի ոչ միայն քաշ գցել, այլև բետա-կարոտինի պարունակության շնորհիվ լավացնել մաշկի ու մազերի վիճակը։ Ի դեպ, բետա-կարոտինը նաև հիանալի ազդեցություն ունի տեսողության վրա։

Բացի այդ դրա մեջ եղած վիտամին С-ն կօգնի կոլագեն արտադրել։ Հենց այդ նյութը մաշկն ավելի առաձգական է դարձնում։ Վիտամին А-ն մկաններին տոնուս է տալիս, լավացնում է մաշկի գույնն ու պայքարում ժամանակից շուտ ծերանալու դեմ։

Իսկ օրգանիզմից ավելորդ ջուրը հանելու հատկությունը կօգնի ազատվել այտուցներից ու ցելյուլիտից։

— Դդմիկն օգտակար է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում։

— օգտակար է սիրտ-անոթայնի համակարգի համար։ Դդմիկը նաև կարոտինոիդների աղբյուր է, որ կենսական են աչքի առողջության, տեսողության որակի համար։

— դդմիկը դիետիկ սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է, դրական ազդեցություն ունեն մազերի, մաշկի առողջության համար։

— դդմիկը նպաստում է մարսողության բարելավմանը, թաղանթանյութը բարելավում է միկրոֆլորան։ Բանջարեղենն ունի նաև միզամուղ հատկություն, օգտակար է այտուցների դեմ պայքարում:

Դդմիկ պետք է զգուշորեն օգտագործեն ստամոքսա-աղիքային համակարգի, խոցային հիվանդություններ ունեցող մարդիկ, կալիումի բարձր պարունակությունը կարող է բացասաբար ազդել երիկամային անբավարարություն ունեցողներ առողջությանը։