Հունիսի 7 -ին Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցում երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, տեղի ունեցավ միջոցառում:
«Ուրախ մեկնարկ» խաղերին մասնակցում էին թվով 3 թիմ՝ 5ա, 5բ և 6 -րդ դասարանները: Թեժ պայքարից հետո ժյուրիի որոշմամբ 1 -ին տեղը զբաղեցրեց 6 -րդ դասարանի աշակերտները: Հաղթող թիմի մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով և գավաթներով:
Թիմերը ելույթ ունեցան նաև պարային համարներով։
Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի սպորտի եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մամիկոն Սահակյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ սպորտային միջոցառում՝ «Ուրախ մեկնարկ» խաղերը։ Մրցաշարը ընթացավ շատ հետաքրքիր, երեխաները մեծ խանդավառությամբ անցան բոլոր առաջադրանքները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս միջոցառման իրականացման գործում»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝