Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում մեկնարկել է ծիսական տան վերանորոգման աշխատանքները։
Տեղում աշխատանքներն իրականացնող տղաներից մեկը NOR -ի հետ զրույցում ասաց․ «Ինչպես արտասահմանում բնակվող՝ այնպես էլ գյուղում ապրող Թորիացիները գումար են հավաքել և ամեն անգամ գյուղում որևիցե մի աշխատանք տարվում է։ Այս տարի որոշվել է վերանորոգել գյուղի ծիսական տունը, քանի որ այն գտնվում է անմխիթար վիճակում։ Շենքի դիմացը կառուցվում է նոր սանհանգույց, իսկ դահլիճի ներսում նախատեսվում է ամբողջովին կոսմետիկ վերանորոգում»։
Նշենք, որ չնայած ծիսական տան անբարվոք պայմաններին, դահլիճում անցկացվել են տարբեր տեսակի սգո, վերջին զանգի, ծնունդի, կնունքի և այլ առիթներ։
Կարդացեք նաև՝