Այսօր՝ հունիսի 13 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ թվով 3 (Աստղեր, Երազ, Ջավախք) պարային համույթների պարգևատրման արարողությունը։
Երիտասարդ պարուսույց Շուշանիկ Լուլուկյանը արդեն մոտ 1 տարի է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալ, Փարվանա, Գանձա և Փոկա գյուղերում իրականացնում է իր գործունեությունը։
Նրա խոսքով․ «Իմ համույթները նորաստեղծ են և սա առաջին անգամն էր որ մենք շրջանից դուրս ելութ ունեցանք։ Ճիշտ է վախ և անհանգստություն կար, սակայն մեր երեխաները Թբիլիսիում շատ լավ ելույթ ունեցան ու այնտեղից վերադարձանք 1 -ին տեղի մեդալներով և դիպլոմներով։ Ունենք խնդիրներ կապված ջեռուցման հետ, ինչպես նաև ֆինանսական առումով մեզ աջակցում են միայն ծնողները, ինչը նույնպես շատ դժվար է»։
Համույթների սաները մեծ տպավորություններով և ոգևորությամբ են վերադարձել փառատոնից, քանի որ երեխաների մեծ մասը առաջին անգամ են ելույթ ունեցել այդպիսի մեծ բեմում։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Ընթերցեք նաև՝