Քնի պակասը կարող է հանգեցնել հորմոնների լուրջ անհավասարակշռության, ինչի պատճառով մարդն անընդհատ սովի զգացում կունենա, ասել է սննդաբան Կատերինա Կուզինան։
Մասնագետի խոսքով, երբ մարդը բավարար չափով չի քնում, բարձրանում է քաղցի հորմոնի` գրելինի մակարդակը, իսկ հագեցվածության հորմոնը` լեպտինը, նվազում է, ինչը ստիպում է ավելի հաճախակի քաղց զգալ և մեծացնում է տենչը կալորիական մթերքների նկատմամբ։ Դրա պատճառով մարդը սկսում է ավելի շատ ուտել, ինչը ֆիզիկական ակտիվության պակասի դեպքում հրահրում է ավելորդ քաշ:
Այս խնդիրը հաղթահարելու համար Կուզինան խորհուրդ է տվել քնի ժամանակացույց սահմանել:
«Դա անելու համար դուք պետք է միշտ քնեք նույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին և տոներին»,-ասել է մասնագետը:
Իդեալական տարբերակն է՝ քնել երեկոյան ժամը 22-ից առաջ, քանի որ հենց այդ ժամանակ է արտադրվում մելատոնինը:
Դիետոլոգը նաև խորհուրդ է տվել հրաժարվել կոֆեինից քնելուց վեց ժամ առաջ, սննդից՝ երկու ժամ առաջ, իսկ գաջեթներից՝ մեկ ժամ առաջ: