Նինոծմինդա քաղաքում ակտիվորեն ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Նինոծմինդա քաղաքում ակտիվորեն ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Ակտիվորեն ընթանում են Նինոծմինդայի հիվանդանոցի բակի ասֆալտապատման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Նինոծմինդայի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել ապրիլի 15-ին։ Ըստ պետական ​​գնումների գործակալության կայքի՝ մրցույթի նախապատրաստման արդյունքում պետք է ասֆալտապատվեն դեպի Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 գերեզմանատներ մուտքի ճանապարհները, Նինոծմինդայի հիվանդանոցի բակը և ասֆալտապատ ճանապարհների վրայի փոսեր (բացառությամբ կենտրոնական ճանապարհների) :

Ավարտվել են Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 գերեզմանատների մուտքի և ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։

«Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն հաղթել է մրցույթում՝ 823,000.00 լարիի դիմաց, հիվանդանոցի բակի ասֆալտապատման համար 50,000 լարի է հատկացվել, թիվ 1 գերեզմանատան ճանապարհի համար՝ 213,187 լարի իսկ թիվ 2 գերեզմանատան ճանապարհի համար՝ 152,023 լարի։